Թուրքիայի Իզմիր քաղաքում շարունակվում է երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքները: Մահացածների թիվը այս պահի դրությամբ 35-ն է։ Նշվում է ավելի քան 800 վիրավորի մասին։ Իսկ 200 մարդ դեռևս չի հայտնաբերվել։ Ամբողջովին փլուզվել է 20 շենք։ Դրանցում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Գրեթե 2000 մարդ գիշերում են վրաններում։ Սեյսմիկ ծառայությունները նշում են, որ գրանցվել են հարյուրավոր հետցնցումներ։ Չի բացառվում նաև ավելի ուժգին երկրաշարժի հավանականությունը։