Ինչպես հայտնում է հնդկական NDTV հեռուստաընկերությունը, Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հեղեղների և սողանքների հետևանքով զոհերի քանակը հասել է 207-ի:

Իշխանությունները հայտնում են, որ անձրևների դադարումից հետո, հնարավոր է, հայտնաբերվեն նոր զոհեր: Ուտարխանդ նահանգի վարչական կենտրոնում РИА Новости-ի ունեցած աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվը, հավանաբար, 5 հազարից պակաս չի լինի: Այս պահին ջրերը նահանջում են, և փրկարարնեը նորանոր դիակներ են հայտնաբերում:

Այս տարի անձրևների սեզոնը Հնդկաստանում շատ ավելի շուտ է սկսվել: Այն իր գագաթնակետին է հասել հունիսի 17-ին: Անձրևների հետևանքով փլուզվել էին Գանգես գետի ամբարտակները, ինչը հանգեցրել է սողանքների: