Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հնդկաստանի հարավային մասում հունիսի 28-ին 11-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 60-ի: Այդ մասին տեղեկացնում է Fox հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության տարածած հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպի արդյունքում զոհվել է 53 մարդ: Ըստ նախնական տվյալների՝ փլատակներում կարող են լինել 20-ից մինչև 25 մարդ: Շենքի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 27 մարդու:
Նախատեսվում է, որ որոնողական աշխատանքները կավարտվեն հուլիսի 4-ին: