Անցյալ գիշեր Կահիրեում փլուզվել է ութ հարկանի բնակելի շենք: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Մաթարիա աղքատ թաղամասում: Զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Կահիրեի փրկարարական ծառայության ղեկավար գեներալ-մայոր Մահմուդ Աբդել Կադերին:

 

Փորձագետները հաղորդել են, որ ողբերգության պատճառը շինարարության ժամանակ լուրջ խախտումներն են եղել:

 

Պարզվել է, որ սեփականատերն ապօրինաբար երկու լրացուցիչ հարկ է ավելացրել բնակելի շենքին: