Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը գերազանցել է 50-ի սահմանը. գրում է Delfi-ն:

 

Փլատակների տակ, ըստ նախնական տվյալների, կարող են դեռևս մարդիկ մնացած լինել: Տուժածների թվում կա 40 մարդ: Դեպքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:

 

Հիշեցնենք, որ Maxima առևտրի կենտրոնը փլուզվել էր նոյեմբերի 21-ին: Ռիգայում եռօրյա սուգ է հայտարարվել: