Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նախօրեի երեկոյան առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Վիրավորվել է ավելի քան 40 մարդ. նոյեմբերի 22-ին գրում է Delfi կայքը: Զոհերի թվում են նաև 3 փրկարարներ: ԱԻՆ ծառայության ևս 7 աշխատակիցներ վիրավորվել են:
Փլատակների տակ մնում է դեռևս առնվազն 3 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր փլատակների տակ մնացած 50 մարդու մասին: Լատվիայի իշխանությունները կոչ են արել երկրի քաղաքացիներին օթևան տրամադրել տուժածներին: Նախնական վարկածի համաձայն՝ որի մասին հայտարարել է երկրի քաղաքապետը, առևտրի կենտրոնը փլուզվել է տանիքի շինարարության ժամանակ նորմերի խախտման հետևանքով: