Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Արևելյան Ճավայի նահանգում: Տղամարդիկ լողալիս են եղել ջրվեժի տակ, երբ նրանց վրա 100 մետր բարձրությունից ժայռ է ընկել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ: Նրանցից հինգ հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել է տեղական հիվանդանոց:

 

Եվս յոթ մարդ աննշան վնասվածք է ստացել, նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Տուժածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: