Չինաստանի հյուսիսում' Շանսի նահանգում' Խոումա քաղաքի մայրուղում, նոյեմբերի 29-ի առավոտյան բախվել են 47 ավտոմեքենաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «Սինխուա» գործակալության փոխանցմամբ' պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ոստիկանությունը փակել է ավտոմայրուղու այդ հատվածը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները: