Չինաստանի կենտրոնական նահանգներում շարունակում են վերացնել ուժգին ջրհեղեղի հետևանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ աղետի զոհ է դարձել մոտ 200 մարդ:

 

 

Բնական աղետի շրջաններից տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ընդհանուր վնասը գնահատվում է յոթ միլիարդ դոլար: Փրկարարական գործողություններն իրականացնելու համար իշխանությունները ներգրավել են բանակը: