Tert.am Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում «Ուսագի» թայֆունի զոհն է դարձել առնվազն 25 մարդ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Համաձայն տվյալների՝ թայֆունի հետևանքով տուժել է 3.56 մլն բնակիչ, 226 հազարը տարհանվել են։ Ավերվել է ավելի քան 7.100 տուն։

 

«Ուսագիի» ուղղակի տնտեսական վնասը ներկայում գնահատվում է 529.5 մլն դոլար։

 

«Ուսագին», որի անվանումը ճապոներենից թարգմանաբար «նապաստակ» է նշանակում, Չինաստան է հասել կիրակի օրը։ Այն 19-րդ արևադարձային ցիկլոնն է Ասիայում և ամենահզորը՝ այս սեզոնի ընթացքում։

 

Հոնկոնգում թայֆունն արդեն հայտարարվել է որպես ամենահզորը վերջին կես դարի ընթացքում։ Ավելի վաղ այն երկու մարդու կյանք էր խլել Ֆիլիպիններում, իսկ Թայվանում խափանել էր էներգամատակարարումը։