Առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինա» տեղեկատվական ինտերնետ-պորտալը:

 


Միջադեպը տեղի է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսահոլովակներում երեւում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում էին մանկապարտեզի դարպասի մոտ: 
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: