Ուկրաինայի Օդեսա քաղքում տեղի ունեցած ողբերգական դրությունը դարձավ ամենարյունալին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այս ընթացքում զոհվեց 43, վիրավորվեց մոտ 200 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Օդեսայում շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերը սուգ է հայտարարված՝ ի հիշատակ անջատողականների և Ուկրաինայի միասնության կողմնակիցների բախումների ժամանակ զոհված մի քանի տասնյակ մարդկանց:

 

Խռովություններին ակտիվ մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 130 մարդ:

 

Միջադեպի արդյունքում հարուցվել է 10 քրեական գործ, այդ թվում՝ «միտումնավոր սպանություն», «զանգվածային անկարգություններ», «սպառալիք կամ բռնություն իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ», «խուլիգանություն», «պետական կամ հասարակական շինությունների զավթում», «գույքի միտումնավոր ոչնչացում կամ վնասում» հոդվածներով: