Ինչպես հայտնում է ria.ru-ն, մայիսի 26-ին Դոնեցկի օդանավակայանում հակաահաբեկչական գործողության ընթացքում մարտական բախումների հետևանքով զոհվել է 40 մարդ, որոնցից երկուսը խաղաղ բնակչության ներկայացուցիչներ են: Այս մասին հայտարարել է Դոնեցկի քաղաքային խորհուրդը:
«Քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 31 տուժած, որոնցից 4-ը խաղաղ բնակչության ներկայացուցիչներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սրանից առաջ հակաահաբեկչական գործողության շտաբը հայտարարել էր, որ զոհերի թվում չկան ուկրաինացի զինվորականներ: Դոնեցկում հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը վերսկսվել է մայիսի 26-ին՝ ընդդեմ Դոնեցկի միջազգային օդանավակայանը գրաված զինյալների: