Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ: Ներկայումս իշխանությունները չեն կարող հաստատել զոհերի ճշգրիտ թիվը. փոխանցում է LifeNews-ը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցե Ալ Ջադիդայում, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 43-ը վիրավորվել են: Նրանց մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են եղել:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավում: Այնտեղ զոհվել է երկու մարդ, ևս ինը՝ վիրավորվել:
Բոլոր տուժածները հիմնականում շիա էին դավանում: Մինչ օրս, խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: