Երկու մարդ է զոհվել, հինգը' վիրավորվել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters -ը:

 

Տեղական իրավապահները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մզկիթի կողքով' Էլ-Արիշ քաղաքում անցնում էր ոստիկանական մեքենան:

 

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ զինվորական և մեկ քաղաքացի: