Առնվազն երեք մարդ է զոհվել, 60 -ը՝ վիրավորվել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է CGTN- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և երեք վիրավորի մասին: Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմուտքում (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 16-ին՝ 00։33-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյջյանգ քաղաքային թաղամասից 50 կիլոմետր հյուսիս -արևելք, հիպոկենտրոնը 40 կմ խորության վրա է:
Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի կապակցությամբ տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, ավերվել է 35 տուն։