Չինաստանի հարավարևմտյան Սինչուան արվարձանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է չորս մարդ, ևս 54-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, չինացի սեյսմոլոգների հաղորդած տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 1 8 կմ խորության վրա:
Տարբեր աստիճանի ավերածությունների են ենթարկվել 25 հազար տներ, ավելի քան վեց հազար բնակիչներ ժամանակավորապես տեղափոխվել են անվտանգ տարածքներ: Ավելի վաղ հայտարարվել է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է Քանդինեի օդանավակայանը, ինչը, սակայն, ավիափոխադրումների բնականոն հունի վրա չի ազդել: Բացառությամբ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող Թագուն քաղաքի, մյուս տարածաշրջաների հեռահաղորդակցության և էներգամատակարարման համակարգերը չեն տուժել:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և վարչապետ Լի Կեցյանը հանձնարարել են կարճ ժամանակահատվածում վերացնել աղետի հետևանքները, ինչպես նաև օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքով տուժածներին: