Միացյալ Նահանգներում անհայտ պայմաններում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է մահացել։ Ոստիկանները վրա են հասել այն ժամանակ, երբ շինությունը, որի մոտ տեղի է ունեցել միջադեպը, այրվում էր։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC լրատվական կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները միջադեպի վայրում գտել են 7 անձի դի։ Մահացածները բոլորը եղել են հասուն տարիքի, նրանց սեռը չի բացահայտվում։
Հրդեհը արագ մարվել է։ Ալաբամա նահանգի ոստիկանությունն այժմ շրջապատել է տարածքը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։