ԱՄՆ Վիրջինիա-Բիչ առողջարանային քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է մահացել, 10-ը վիրավորվել են: Այդ մասին ասել է տեղի ոստիկանության պետ Ջիմ Սերվերան:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում: Կասկածյալը քաղաքում գործող ընկերություններից մեկի 40-ամյա աշխատակից է: Նա մտել է շենք, միանգամից կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ: Հրաձիգը ձերբակալվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք հրացանը, որը, նախնական տվյալներով, ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
Իրավապահները բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել որոշ ժամանակ խուսափել քաղաքի կենտրոնում շրջելուց: