Ինդոնեզիայի Յավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Jakarta Post-ը:
Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտնել է, որ վիրավոր է յոթ մարդ, մի քանի տասնյակ տներ քանդվել են:
Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Յավա կղզում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև հարևան խոշոր Սուլավեսի կղզում: