Պակիստանի Փենջաբ նահանգում երկու ավտոբուսների և ամենագնացի բախման հետևանքով՝ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 13, վիրավորվել ավելի քան 20 մարդ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, գրում են միջազգային ԶԼմ-ները։

Վթարը տեղի է ունեցել Ռահիմ Յար Խանի շրջանի Ռուկանպուր թաղամասի մոտ գտնվող մայրուղու վրա։ Ավտոբուսը շրջվել է՝ անվադողի պայթելու պատճառով, իսկ հետո մեկ այլ մարդատար ավտոբուս ու ամենագնացը բախվել են դրան։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանները, տուժածները հոսպիտալացվել են։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։