Նեպալում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 47 մարդ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Նեպալի լեռնային Ջայարկոտ շրջանում: Վարորդը կորցրել է վերահսկողությունը, և ավտոբուսն ընկել է Բերի գետը: 10 ուղևորի հաջողվել է փրկվել: Նախկինում հաղորդվում էր 24 զոհի մասին, նոր զոհերը հայտնաբերվել են ավտոբուսը ջրից հանելուց հետո:

 

Նեպալի ճանապարհների մեծ մասը Հիմալայան լեռնաշղթայով են անցնում և համարվում են Ասիայի ամենավտանգավոր ճանապարհներից: