Հինգ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ղրիմի հյուսիսում երկաթուղու գծանցի վրա էլեկտրագնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով, հայտնել են Ղրիմի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունում (ՊետԱՊ)։
Վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ «ընդամենն ավտոբուսում եղել է 13 մարդ, որից հինգը զոհվել է, յոթը՝ տուժել»։
Ղրիմի իշխանությունները ստեղծել են պատահարի պատճառները պարզող աշխատանքային խումբ։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Վթարը տեղի է ունեցել երկաթուղու Կրասնոպերեկոպսկ-Արմյանսկ գծանցի վրա, Կրասնոպերեկոպսկի շրջանի Սուվորովո գյուղի մոտ։ Էլեկտրագնացքը ռելսերից դուրս չի եկել։ Քննչական կոմիտեն և ոստիկանությունը ստուգում են անցկացնում։