Քենիայի կենտրոնական հատվածում' մայրաքաղաք Նայրոբիից 120 կիլոմետր հեռավորության վրա' Գիլգիլ քաղաքի մոտակայքում, մայիսի 13-ի առավոտյան ավտոբուսը բախվել է երկու բեռնատար մեքենաների. 19 մարդ է զոհվել:
«Այս առավոտ սարսափելի վթար է տեղի ունեցել: Տեղում զոհվել է 18 մարդ»,-հայտարարել է ոստիկանապետ Հասան Բարուան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ավտոբուսի ուղևորներից մեկը մահացել է հոսպիտալացվելուց հետո: Ուղևորներից մի քանիսը դեռ հիվանդանոցում են:
Ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն' Քենիայում ճանապարհատրանսպորտային պատահարներից ամեն տարի մոտավորապես 3000 մարդ է զոհվում: Բախումների հիմնական պատճառը վարորդների անզգուշությունն է: