Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավտոբուսի կանգառին մոտ հնչած պայթյունների հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ենթադրվում է, որ զոհվածներից մեկը կարող է լինել ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչը:
Ավելի վաղ չինական «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ պայթյունների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, իսկ Kyodo գործակալությունը հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքում ավտոբուսի կանգառին մոտ հնչած երկու պայթյունի մասին: