www.tert.am Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում 2 ռումբ է պայթել տեղի ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը:
Աղբյուրը նշում է, որ այդ ռեստորանը լրագրողների և քաղաքացիական ծառայողների հավաքատեղի էր, և զոհերի մեջ մեծ թիվ են կազմում քաղաքացիական անձինք:
The Village անունով ռեստորանը գտնվում է նախագահի նստավայրի մոտ, անցած տարի ևս հարձակման թիրախ էր դարձել:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել գործողության պատասխանատվությունը: