Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում, երկու պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի մասին, որտեղ կանգ էին առել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները:

 

Նշվում է, որ զոհերի թվում կա մեկ ոստիկան: Բացի այդ, 12 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության ևս 9 աշխատակից: 

 

Միջադեպը տեղի է ունեցել Սինայի թերակղզում գտնվող Էլ Արիշ քաղաքում, որտեղ ակտիվ են «Իսլամական պետության» ահաբեկիչները և որտեղ կործանվել է ռուսական A321 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 224 մարդ: