Պերուում 18 մարդ է զոհվել «Յակու» ցիկլոնի պատճառով առաջացած ջրհեղեղների և անձրևների հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը։
Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը նշել է, որ «տարերքի զոհերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում հասել է 18-ի»։ Ընդհանուր առմամբ, ըստ իշխանությունների վիճակագրության, մի քանի ամիս առաջ սկսված այս անձրևային սեզոնն արդեն խլել է 59 մարդու կյանք, ավերվել է ավելի քան 1300 բնակելի շենք։
Պերուացիները պարբերաբար զոհ են գնում ջրհեղեղներին ու սողանքներին: Օրինակ՝ այս տարվա փետրվարին Պերուի հարավում գտնվող Արեկիպա դեպարտամենտում սողանքների հետևանքների զոհ է դարձել 40 մարդ, իսկ 2017-2018 թվականների անձրևային սեզոնին տարերքները խլել են ավելի քան 10 մարդու կյանք և ավերել ավելի քան 16 000 շենք։