Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 35 մարդ, հայտնում է Channel NewsAsia-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք սկսվել են երկրում անցյալ շաբաթ:
Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոն երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել, տարհանվել է 140 հազար մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինների կենտրոնական հատվածի վրա հասել է հզոր՝ «Նոնա» թայֆունը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ: