Իրանի հյուսիս- արևմուտքում' Ազերշեհր և Աջաբշիր քաղաքների շրջանում, հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել:
Այս մասին հայտնում է իրանական tehrantimes.com-ը:
Երկու քաղաքներում ջրհեղեղի հետևանքով 30 մարդ զոհվել է, 8-ը համարվում է անհայտ կորած:
Ջրհեղեղի հետևանքով վտանգի տակ է հայտնվել 32 քաղաք և գյուղ:
Isna-ի հաղորդմամբ՝ ևս հինգ մարդ ջրահեղձվել է Սաքքեզ, Քորդեստան, Բանեհ շրջաններում: