Մյանմայի իշխանությունները փրկարարական գործողություն են իրականացնում երկրի տարածքում' մոլեգնող աղետի պատճառով: Բնակիչների մեծ մասն արգելափակվել է վանքերում, որտեղ նրանք թաքնվել են ջրհեղեղից: Աղետից զոհվել է 27 մարդ:
Աղետի պատճառ են դարձել մուսոնային անձրևները, որոնք տեղում են Մյանմայում մի քանի շաբաթ: Ջուրը ոչնչացրել է տասնյակ հազարավոր տներ և դաշտեր: Հեռավոր գյուղերի բնակիչները գրեթե կտրված են աշխարհից: