Հարավարևելյան Ասիային մոլեգնած տեղատարափ անձրևներն արդեն հանգեցրել են լուրջ հետևանքների և զոհերի: Մյանմայի մի քանի տարածք տուժել է ուժեղ ջրհեղեղից, իսկ Հնդկաստանում սողանքի հետևանքով ոչնչացվել է մի ամբողջ գյուղ:

 

«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Մյանմայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը:

 

Ջրհեղեղը ոչնչացրել է տներ, երկաթուղային գծեր, կամուրջներ և ճանապարհներ: Երկրի մի քանի մասերում հայտարարված է արտակարգ դրություն, իսկ տուժածների համար բացվել են հատուկ ճամբարներ: