Հնդկաստանի արևեքի Ջարքանդի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել, ևս 25-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական Indian Express հրատարակությանը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի առավոտյան Գարհ վա-Ամբիքափուր խճուղում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

 

Տուժածներին տեղափոխել են հոսպիտալ, նրանց անհրաժեշտ օգնություն է ցույց տրվել:

 

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Հնդկաստանի ճանապարհները համարվում են աշխարհում ամենավտանգավորներից մեկը: Ամեն տարի երկրի տարբեր տարածաշրջաններում ճանապարհատրանսպորտային պատահաների հետևանքով զոհվում են հազարավոր մարդիկ: Հաճախ դրա պատճառ են դառնում փոխադրամիջոցի անզգույշ վարումը, գերբեռնվածությունը և ճանապահային պաստառի վատ վիճակը: