Ողջ գիշեր ՌԴ֊ն օդանավից ռմբակոծել է Խարկով քաղաքը, կենտրոնում հրդեհվել է 21 բնակելի շենք, գրում է Kharkiv Today֊ը։
«Զավթիչները հրթիռակոծել և օդային ռմբակոծության են ենթարկել Խարկովի բնակելի թաղամասերն ու տարբեր օբյեկտները, ինչպես նաև շրջանի գյուղական բնակավայրերը։
Ամենամեծ ռմբակոծություններից մեկը սկսվել է ժամը 19:15-ին։ Արդյունքում՝ ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են բազմահարկ բնակելի շենքեր, վարչական շենքեր, բուժհաստատություններ, ուսումնական հաստատություններ, հանրակացարաններ։ Քաղաքի կենտրոնական հատվածում հրդեհվել է 21 բնակելի շենք»,֊ հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։