Առնվազն 13 մարդ է զոհվել Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում լույս հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Սողանքը երեք վրան է ծածկել քաղաքի հյուսիսային մասի հետնախորշերում:

 

Առայժմ փրկարար ծառայությունները և տեղի բնակիչները հայտնաբերել են 13 զոհվածների, որոնցից յոթ երեխաներ են և երեքը՝ կանայք: Փրկարարները շարունակում են որոնումները:

 

Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ են, որը պատահարի վայրում հաստատվել էր երեք օր առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: