Նիգերիայի հյուսիս-արևելքում փետրվարի 24-ին ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

 

 

Նրա տվյալներով՝ Փոթիսքում քաղաքում (Յոբեի նահանգ) պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ ահաբեկիչը:

 

 

Փետրվարի 22-ին Փոթիսքումում հարձակման էր ենթարկվել քաղաքային շուկան: Ինքնապայթեցումը կատարել է 7-ամյա մի աղջնակ: Զոհվել էր հինգ հոգի, ևս գրեթե երկու տասնյակ բնակիչներ վիրավորվել էին:

 

 

Նախնական տվյալներով՝ երկու հանցագործությունների թիկունքին էլ կանգնած է «Բոքո հարամ» արմատական խմբավորումը, որը գործում Է Նիգերիայի հյուսիս -արևելքում, այդ թվում՝ Յոբեի նահանգում: