Բանգլադեշի նավահանգստային Չիտտագոնգ քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունը որոտացել է 5 հարկանի շենքի դիմաց, որի պատերը մասնակիորեն փլուզվել են:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել:

Դեպքի պատճառները հայտնի չեն: Հետաքննություն է ընթանում: