Չինաստանի կենտրոնական մասում ավտոբուսը ցած է ընկել ծայռից, ինչի հետեւանքով 20 մարդ է զոհվել, եւս 13-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

 

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 3-ի առավոտյան Հենանի նահանգի Լինչժոու քաղաքում: Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը վարձակալված էր տեղական թատերախմբի կողմից եւ տեղափոխում էր նրա աշխատակիցներին:

 

Ներկայում կատարվում է պատահարի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: