Հնդկաստանի հյուսիսում մարտի 20-ին գնացքի երեք վագոն Է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել Է առնվազն 15, վիրավորվել ավելի քան 150 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Մահեշ Գուպտան: Նա նշել Է, որ զոհերի թիվը կարող Է աճել:
Երկաթուղիների նախարարությունը պատահարի հետաքննություն Է սկսել:
Դեհրադուն-Վարանասի երթուղով ընթացող մարդատար գնացքի երեք վագոններ ռելսերից դուրս են ընկել ՈՒթար Փրադեշի նահանգի Ռայ-Բարելի օկրուգում: Ըստ ՏԱՍՍ-ի, մասնագետները դիտարկում են վթարի երկու հիմնական վարկած՝ մեքենավարի սխալը եւ արգելակման համակարգի հետ կապված խնդիրները:
Կառավարությունը 200 հազար ռուփիի (ավելի քան 3 հազար դոլար) փոխհպատուցում կվճարի զոհվածների ընտանիքներին եւ 300-ից մինչեւ 800 դոլար՝ տուժածներին՝ կախված նրանց ստացած վերքերի ծանրության աստիճանից: