Հնդկաստանում մարդատար ճեպընթացը մայիսի 26-ին ապրանքատար գնացքի մեջ Է մխրճվել ՈՒթար Փրադեշի նահանգում. զոհվել Է առնվազն 20 մարդ, եւս 50 հոգի տեղափոխվել Է հիվանդանոց: Այդ մասին հաղորդել Է հնդկական News 18 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչների:
Միջադեպը տեղի Է ունեցելՀալիլաբադ քաղաքի մոտ գտնվող Չուրաիդ կայարանում: Ճեպընթացը, որն ընթանում Էր դեպի Գորակխպուր քաղաք, մտել Է այն գիծը, որտեղ կանգնած Էր ապրանքատար գնացքը եւ մխրճվել նրա մեջ: NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ռելսերից դուրս Է ընկել վեց վագոն:
Ներկայում միջադեպի հետաքննություն Է կատարվում: Հնդկաստանում, որն ունի աշխարհում ամենազարգացած երկաթուղային ցանցերից մեկը, հաճախ են միջադեպեր տեղի ունենում երկաթուղում: Դրանց հիմնական պատճառներն են՝ շարժակազմերի տեխնիկական վատ վիճակը եւ գնացքների կառավարման ընթացքում թույլ տրվող սխալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: