Առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս շուրջ 400-ը' վիրավորվել գիշերը Քաբուլի կենտրոնում ականապատված բեռնատարի պայթեցման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Դոոն» թերթի Էլեկտրոնային տարբերակը:

 

Ոստիկանության տվյալներով՝ պայթանյութով հանդերձված ավտոմեքենան պայթեցվել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մոտակայքում: Մինչդեռ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել ու տուժել են միայն քաղաքացիական անձինք, ներառյալ կանայք ու երեխաներ: Ընդ որում ճնշող մեծամասնությունը վիրավորվել Է մերձակա շենքերի՝ պայթյունից ջարդված ապակիների բեկորներից:

 

Ոստիկանությունը պայթյունի հանգամանքների հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: