Պերուի հարավում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է առնվազն 21 մարդ, ծանր վիրավորվել են շուրջ 40-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Վթարը մարտի 30-ին տեղի Է ունեցել Պերուիի Այակուչու տարածաշրջանում: Ըստ նախնական վարկածի՝ Transporte Sanchez ֆիրմայի ավտոբուսը զառիվայրից ընկել Է Նասկա-Պուկիո ավտոմայրուղում: Տեղի ունեցածի պաշտոնական պատճառը չի նշվում, բայց հայտնի Է, որ վթարի վայրում սաստիկ անձրեւ Էր տեղում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պերուում ավտոբուսների հետ կապված ողբերգական պատահարների գլխավոր պատճառներն են՝ ճանապարհային երթեւեկության կանոնների անտեսումը եւ ավտոմեքենաների անբավարար տեխնիկական վիճակը: