Առնվազն հինգ մարդ զոհվել, ավելի քան երեսունը վիրավորվել է Պակիստանի Փեշավար քաղաքի կինոթատրոններից մեկում ահաբեկիչների գրոհի հետեւանքով:
Կինոսեանսի ընթացքում անհայտ անձինք ձեռքի երկու նռնակ են նետել հանդիսասրահում, որտեղ հարյուրից ավելի մարդ էր գտնվում, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Տեղական ոստիկանության տվյալներով՝ հարձակվողներին հաջողվել է թաքնվել:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի վաղ քաղաքի անվտանգության ուժերը մի քանի նախազգուշացում էին ստացել սպառնալիքներով, որ հենց այդ կինոթատրոնը կարող է հարձակման ենթարկվել արմատական իսլամիստական խմբավորումների կողմից: Մինչդեռ կինոթատրոնի տերը անտեսում էր այդ հաղորդումները:
Առայժմ հայտնի ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: