Արտասահմանցի երեք մասնագետ է զոհվել, եւս մեկը՝ տուժել Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությմունը:
Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ բոլոր զոհվածները թուրքեր են: Նրանք աշխատում Էին տեղական շինարարական ֆիրմայում:
Ահաբեկչական գործողությունն իրականացրել Է մահապարտը: Իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: