«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ փոխհրաձգության հետեւանքով Աֆղանստանի հյուսիսում 5 ոստիկան է զոհվել, ոչնչացվել է 13 ահաբեկիչ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

 

Այս գիշեր խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել Նանգարհար գավառի վրա, ինչի հետեւանքով 6-11 ոստիկան վնասվածք է ստացել:

 

 

Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է: «Թալիբան» ռադիկալ շարժման անդամները, նախկինում գրավելով երկրի գյուղական շրջանների տարածքներ, այժմ հարձակում եմ գործում մեծ քաղաքաների վրա: Երկրի ներսում նաեւ աճել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: