Մերձմոսկվայի Նարո-Ֆոմինսկի շրջանում մարդատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն ինը մարդ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում: Մարդատար գնացքում եղել Է շուրջ 400 ուղեւոր:
Հնարավոր Է, որ զոհվածների թիվը մեծանա, քանի որ մարդատար գնացքի վագոններից մեկը ճզմվել Է բեռնատար գնացքի կոնտեյներային վագոնի կողմից: Այժմ փրկարարներն աշխատում են տուժածներին դուրս բերել ճզմված վագոնից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել են, որ գնացքների բախումից տուժել Է 45 մարդ: 18 հոգի հոսպիտալացվել Է: Տուժածներից հինգը ծանր վիճակում են: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաձնարարել Է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել մարդկանց օգնելու համար:
Մարդատար գնացքը Մոսկվայից ընթանում Էր Քիշնեւ: ԱԻՆ-ի տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին Նարո-Ֆոմինսկի շրջանում՝ Նարո-Ֆոմինսկ-Բեկասովո կայարանների միջեւ: Բեռնատար գնացքի 13 վագոններ դուրս են եկել ռելսերից եւ հարվածել մարդատար շարժակազմին: Դրա հետեւանքով մարդատար գնացքի երեք վագոններ նույնպես դուրս են ընկել ռելսերից: Ըստ որոշ տվյալների, դրանցից երկուսը շրջվել են: Վագոնները խիստ վնասված են: «Ռուսաստանի երկաթուղիների» տվյալներով՝ ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 16 վագոններ, վնասվել Է մարդատար շա րժակազմի երկու վագոն:
Արտակարգ պատահարի վայր են ժամանել երեք վերականգնողական գնացքներ, երկաթուղով երթեւեկությունը դադարեցված Է:
Վթարի շրջան են ժամանել երեք ուղղաթիռ, շտապօգնության եւ Աղետների բժշկության կենտրոնի 30 մեքենա: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղացնում Է արտակարգ պատահարի վայրում գործող ուժերի խմբավորումը, սպասվում Է 300 մասնագետների ժամանումը: Գնացքների բախման փաստով քրեական գործ Է հարուցվել: