Առնվազն 12 մարդ է վնասվածքներ ստացել Հռոմի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել է Իտալիայի հեռուստատեսությունը:

 

 

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի գետնուղու «Բ» ուղեգծում, որտեղ շարժակազմերի երթևեկությունը դադարեցված է:

 

 

Պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: