Երկուշաբթի օրը ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Գալիֆաքս քաղաքից ոչ հեռու, Amtrack ընկերության ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարի, որի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ: Այս մասին հաղորդում է KABC-TV հեռուստաալիքը:
Ականատեսի խոսքով՝ բեռնատարը ռելսերի վրա փորձել է բարդ շրջադարձ կատարել: Արդյունքում գնացքը բախվել է մեքենային: Առաջին վագոնը շրջվել է, հաջորդը դուրս եկել ռելսերից:
Գնացքում եղել է 212 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Բժիշկների տվյալներով՝ տուժածների վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար: