Ճապոնիայում մոտորանավակը բախվել է կետի, ինչի հետևանքով տուժել է 87 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նավահանգստից դուրս գալիս մոտորանավակի վրա եղել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախման հետևանքով հատկապես վնասվել է նավի պոչային հատվածը:
Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: