Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 6 շենքի մոտ մայիսի 17-ին' ժամը 09.30-ին, իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մոսկվիչ»-ի վարորդը և «ԳԱԶել-32213»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: